Logo

Ինձագի. «Մենք դժվար խմբից դուրս եկանք փլեյ-օֆֆ և երջանիկ ենք»

11:31 / 02.11.2022ՍՊՈՐՏ
Սիմոնե Ինձագի-4

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (0-2):

«Մենք դժվար խմբից դուրս եկանք փլեյ-օֆֆ և երջանիկ ենք: Լավ խաղացինք ուժեղ թիմի դեմ: Բարելայի կամ Մարտինեսի շնորհիվ մենք կարող էինք հաշվի մեջ առաջ անցնել նախքան անհեթեթ գոլ բաց թողնելը:

Դրանից հետո խաղը փոխվեց: Ես գոհ եմ, որ մենք մինչև վերջ կարողացանք խաղի մեջ մնալ»,- 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի C խմբում «Ինտերից» ու «Բավարիայից» բացի, ընդգրկված էին նաև չեխական «Վիկտորիա Պլզենն» ու կատալոնական «Բարսելոնան»:

Մրցաշարի խմբային փուլի արդյունքներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին գերմանական ու իտալական ակումբները, իսկ կատալոնական ակումբը ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ