Logo

Ինձագի. «Հոկտեմբերը կատարյալ էր մեզ համար»

11:09 / 30.10.2022ՍՊՈՐՏ
null

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Ջենոայի «Սամպդորիայի» դեմ Ա Սերիայի 12-րդ տուրի խաղը (3-0):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել միլանյան գրանդի մեկնարկային կազմում ու մասնակցել ամբողջ հանդիպմանը:

«Թիմը լավ մարզավիճակում է ու վստահություն է զգում: Պետք է շարունակել նույն ոգով: Ա Սերիայում ոչ մի թիմ չի պատրաստվում արգելակել: Հոկտեմբերը կատարյալ էր մեզ համար: Հաճույք եմ ստանում թիմիս խաղից: Ուրախ եմ, որ աստիճանաբար շարք են վերադառնում վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Երբ մարզիչն ընտրության հնարավորություն ունի, դա շատ լավ է: 

Առաջիկայում բարդ խաղեր կան: «Բավարիայի» դեմ պետք է խաղանք ուժերի առավելագույնով»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալի «Ինտերին»: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին ու կմեկնարկի կեսգիշերին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ