Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրի արտագնա խաղում «Ջենոայի» հետ ոչ-ոքին (1-1):
«Գիտեինք, թե ինչ խաղ է սպասվում մեզ։ «Ջենոան» ֆիզիկական ու հեգեբանական հրաշալի վիճակում է, ստացվեց ծանր հանդիպում։
Իհարկե, ցանկանում էինք հաղթել, սակայն խաղի ելքը վճռում են դետալները։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք ստանդարտ դիրքից գոլ բաց չէինք թողել, իսկ այսօր այս շարքն ավարտվեց։
Երկրորդ խաղակեսում ինչ-որ բան ստացվում էր, սակայն դա քիչ էր։ Մրցակիցը լավ խաղաց ու արժանի էր ոչ-ոքիի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Հիշեցնենք, որ «Ինտերը» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավորի առավելություն ունի մեկ խաղ պակաս անցկացրած «Յուվենտուսի» նկատմամբ։