Logo

Ինձագի․ «Ցանկանում ենք դարձյալ դառնալ Չեմպիոնների լիգայի գլխավոր հերոսները»

12:10 / 01.09.2023• Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությանը։ Իտալիայի գավաթակիրն ընդգրկվել էր D խմբում, որտեղ կմրցի իսպանական «Ռեալ Սոսյեդադի», պորտուգալական «Բենֆիկայի» ու ավստրիական «Զալցբուրգի» հետ։

«Նախորդ մրցաշրջանում մենք հաղթահարեցինք անհավանական ճանապարհ, որը տարավ եզրափակիչ։ Մենք մեկ քայլ էինք հեռու երազանքից։ Մրցեցինք հիանալի թիմերի դեմ։

Չեմպիոնների լիգան կարևոր մակարդակ է, և մենք դարձյալ ցանկանում ենք դառնալ գլխավոր հերոսները։ Բոլոր խաղերը բարդ են լինելու, ինչպես միշտ է լինում այս մրցաշարում։ Կներդնենք բոլոր ուժերը, արկածները շարունակվում են։ Մենք «Ինտերն» ենք, և մենք ցանկանում ենք երազել ավելի մասին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ինտերը» դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Անգլիական ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց գլխավոր եվրագավաթի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ