Logo

«Ինձ խնդրեցին մնալ Մադրիդում». Վինիսիուսը` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը չմասնակցելու մասին

21:10 / 03.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին լրագրողները հիշեցրել են աշնանը կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, որն «Արքայական ակումբը» բոյկոտել էր, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Մարդիկ քվեարկում են այնպես, ինչպես իրենց կարծիքով ճիշտ է։ Ես և իմ թիմակիցներն ունենք մեր սեփական տեսակետը։ Իհարկե, երբ մոտ ես «Ոսկե գնդակը» նվաճելուն, դու ցանկանում ես ստանալ այն, բայց ես դեռ այլ հնարավորություններ կունենամ:

Հենց ակումբն է որոշել չմասնակցել արարողությանը: Ես միշտ անում եմ այն, ինչ ինձ ասում է ակումբը, և նրանք ինձ խնդրեցին մնալ Մադրիդում»,- ասել է բրազիլացին:

Մադրիդյան ակումբը նախապես տեղեկացվել էր, որ «Ոսկե գնդակը» տրվելու է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին: Վինիսիուսը քվեարկությամբ երկրորդն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ