Logo

«Ինձ կասեիք՝ գրողը տանի, ի՞նչ ես խոսում». Մբապեն՝ Ռոդրիի՝ «Ոսկե գնդակ» ստանալու մասին

14:13 / 18.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարծում է, որ 2024 թվականի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասներ ակումբում իր թիմակից Վինիսիուս Ժունիորին, հաղորդում է Le Parisien-ը:

««Ոսկե գնդա՞կը», ո՞րն է «Ոսկե գնդակի» ֆուտբոլիստը: Ռոդրին, արդյոք նա ձեզ համար «Ոսկե գնդակի» ֆուտբոլի՞ստ է: Կարծում էի՝ «Ոսկե գնդակը» կստանար Վինիսիուսը, բայց արդյունքում բաժին հասավ Ռոդրիին:

Եթե ես սա ձեզ ասեի դրանից 3 ամիս առաջ, կասեիք՝ գրողը տանի, ի՞նչ ես խոսում: 

Այսօր մենք չգիտենք, թե «Ոսկե գնդակին» ով կարժանանա, բացի նրանից, որ ոչ մեկին չի կարելի բացառել, գուցե նույնիսկ դարպասապահ ստանա մրցանակը»,- ասել է 26-ամյա հարձակվողը:

Ըստ բրիտանական Goal-ի՝ «Ոսկե գնդակը» հաղթելու ամենահավանական թեկնածուն այս պահին «Բարսելոնայի» բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան է: Կիլիան Մբապեն վարկանիշում երկրորդն է, եռյակը եզրափակում է Լամին Յամալը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ