ՖԻՖԱ-ն Ինդոնեզիային զրկել է ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, հայտնում է ֆուտբոլային կառույցի մամուլի ծառայությունը:
Որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի և Ինդոնեզիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Էրիկ Տոհիրի հանդիպմանը: ՖԻՖԱ-ն հայտնել է, որ կշարունակի համագործակցել Ինդոնեզիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ։
Հիշեցնենք, որ աշխարհի Մ20 առաջնությունը մեկնարկելու է մայիսի 20-ին, դեռ հայտնի չէ մրցաշարի անցկացման նոր վայրը: