«Ինդիանա Փեյսերսը» 10-օրյա պայմանագիր է ստորագրել Ջեյմս Ուայզմենի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ամերիկացին մինչմրցաշրջանային փուլում չերաշխավորված պայմանագիր էր կնքել «Ինդիանայի» հետ, սակայն անցկացրել էր ընդամենը 1 խաղ (4 միավոր, 4 ռեբաունդ և 1 արգելափակում 19.9 րոպեում): Հոկտեմբերի ավարտին խզվել էր կողմերի պայմանագիրը:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


