Logo

Ինդիան Ուելս. Տղամարդկանց մենախաղի եզրափակիչի զույգը

12:43 / 16.03.2025Թենիս
null

Ինդիան Ուելսի «Մասթերսում» ձևավորվել է տղամարդկանց մենախաղի եզրափակիչի զույգը:

Կիսաեզրափակիչներից առաջինում աշխարհի 13-րդ ռակետ Հոլգեր Ռունեն հաղթել է 6-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին` 7-5, 6-4: Նորվեգացին ռուս մրցակցին հաղթել է 1 ժամ 39 րոպեում:

Երկրորդ կիսաեզրափակիչում ևս անակնկալ արդյունք է գրանցվել. աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը պարտվել է 14-րդ համար Ջեք Դրեյփերին: Բրիտանացին 1 ժամ 44 րոպեում հաղթել է 6-1, 0-6, 6-4 հաշվով:

Եզրափակիչը կկայանա մարտի 17-ին և ժամը 01:00-ից հասանելի կլինի Fast TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ