Logo

Ինդիան-Ուելս. Ռիբակինան հաղթեց և եզրափակիչում կմրցի Սոբոլենկոյի հետ (տեսանյութ)

11:35 / 18.03.2023Վիդեո
null

Կանանց թենիսի 10-րդ համար, ղազախ Ելենա Ռիբակինան նվաճեց Ինդիան-Ուելսում ընթացող «Մասթերսի» կանանց մենախաղի եզրափակիչի ուղեգիր: 

Կիսաեզրափակիչում Ելենան 6-2, 6-2 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Սվյոնտեկին: Մրցախաղը տևեց 1 ժամ 17 րոպե:

Եզրափակիչում Ռիբակինան ուժերը կչափի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի հետ (երկրորդ ռակետ):

Ինդիան-Ուելսի «Մասթերսի» կանանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն եվրո է: Մրցաշարի գործող հաղթողը Իգա Սվյոնտեկն է, որը նախորդ տարվա եզրափակիչում առավելության էր հասել հույն Մարիա Սակարայի հետ պայքարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ