Logo

«Ինդիան Ուելս». Խաչանովի առաջին մրցակիցը

11:44 / 09.03.2023Թենիս
null

ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի «Ինդիան Ուելսի» մրցաշարը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից: Աշխարհի 15-րդ ռակետը կմրցի գերմանացի Օսկար Օտեի հետ (82-րդ ռակետ): Մրցախաղը տեղի կունենա մարտի 10-ին:

Կարեն Խաչանովն աշխարհի 7-րդ ռակետ, ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ ելույթ կունենա նաև զուգախաղում: Նրանք 1/16 եզրափակիչում մարտի 10-ին կմրցեն գերմանացի Կևին Կրավիցի և ֆրանսիացի Մարտեն Ֆաբրիսի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ