Logo

Ինդիան Ուելս. Խաչանով – Շելթոն խաղի ելքը որոշվեց 1,5 ժամում

11:56 / 11.03.2025Թենիս
null

Ինդիան Ուելսի «Մասթերսում» կայացել է 1/16 եզրափակիչի Կարեն Խաչանով – Բեն Շելթոն մրցավեճը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը պարտվել է 3:6, 5:7 հաշվով:

Երկրորդ սեթում Կարենը հաշվի մեջ առաջ է եղել 5:3 հաշվով, սակայն պարտվել է հաջորդ 4 գեյմերը:

1/8 եզրափակիչում աշխարհի 12-րդ ռակետ Շելթոնը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրենդոն Նակաշիմայի հետ:

22-ամյա Շելթոնն առաջին անգամ էր խաղում Խաչանովի հետ, իսկ Նակաշիմայի հետ կմրցի 4-րդ անգամ: Նախորդ 3 հանդիպումներում հաղթել է աշխարհի 12-րդ ռակետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա