Ինդիան Ուելսի «Մասթերսում» հայտնի է 1/32 եզրափակիչի 16 զույգերից 14-ը:
Կարեն Խաչանովի մրցակիցը որոշվել է առաջին շրջանի Յակուբ Մենշիկ – Թոմաս Մարտին Էչևերի զույգի դիմակայությունում: Չեխ թենիսիստը հաղթել է 6:4, 7:6 (6) հաշվով և կմրցի Խաչանովի հետ:
Աշխարհի 23-րդ ու 57-րդ ռակետների միջև հանդիպումը կդառնա երկրորդը: 2024-ին Դոհայում Կարենը հաղթել էր 2 սեթում:
Մենշիկին հաղթելու դեպքում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ Բեն Շելթոնը: