Logo

Ինդիան-Ուելս. Եզրափակիչում՝ Ալկարաս - Մեդվեդև (տեսանյութ)

11:40 / 19.03.2023Վիդեո
null

Ինդիան-Ուելսում ընթացող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը կմրցի վեցերորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ:

Կիսաեզրափակիչում Ալկարասը 7-6 (7-4), 6-3 հաշվով հաղթել է իտալացի Յանիկ Սիներին: Հանդիպումը տևել է 1 ժամ 54 րոպե:

Դանիիլ Մեդվեդևը 19-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 7-5, 7-6 (7-4) հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի նկատմամբ:

Ալկարաս - Մեդվեդև հանդիպումը կմեկնարկի մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 03:00-ին:

Ինդիան-Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8.8 միլիոն դոլար է: Մրցաշարի գործող հաղթողն ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա