Logo

Ինդիան Ուելս. Էլինա Ավանեսյանի վստահ մեկնարկը

10:15 / 08.03.2025Թենիս
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն Ինդիան Ուելսի «Մասթերս» շարքի մրցաշարում մեկնարկել է վստահ հաղթանակով։

Աշխարհի 39-րդ ռակետն առաջին փուլում մրցել է Լորեն Դևիսի (ԱՄՆ, 232-րդ ռակետ) հետ և հաղթել է 6-4, 6-2 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 33 րոպե։

Երկրորդ փուլում հայ թենիսիստուհին կհանդիպի Դոնա Վեկիչին (Խորվաթիա, 22-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ