Մարտի 4-ին կայացել է Ինդիան Ուելսի WTA-1000 կարգի մրցաշարի վիճակահանությունը, հայտնում է կազմակերպության կայքը:
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում կմրցի Լորեն Դևիսի հետ: Աշխարհի 39-րդ ու 232-րդ ռակետները կհանդիպեն երկրորդ անգամ: Ավանեսյանը 2024-ին Դևիսին հաղթել էր Ցինցինատիում, որտեղ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը:
1/32 եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլինան կմրցի խորվաթ Դոնա Վեկիչի հետ: