Ինդիան Ուելսի «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին համար, աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը սենսացիոն պարտություն է կրել և ավարտել մրցալույթը։
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը մենախաղի 1/32 եզրափակիչում 6-4, 6-7 (5-7), 6-7 (4-7) հաշվով պարտվել է Տալոն Գրիկսպուրին (Նիդերլանդեր, 43-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 3 ժամ 10 րոպե։
Գրիկսպուրը հաջորդ փուլում կհանդիպի Ջովանի Մպեշի-Պերիկարին (Ֆրանսիա, 30-րդ ռակետ)։