«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը պարզաբանել է` ինչու թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը 7 ամիս խաղադաշտից բացակայելուց հետո «Պոնֆերադինայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի մրցավեճում (2-0) խաղաժամանակ չի ստացել, հայտնում է FutbalFantasy-ն:
«Նա երկար ժամանակ վնասվածք ուներ, մինչև ընդմիջումը քիչ էր մարզվում, քանի որ ռեցիդիվ ուներ, հիմա նա հեռու է ֆիզիկապես լավ պատրաստված լինելուց, պետք է շատ աշխատի մարզումների ժամանակ: Տեսնելով, որ հաշիվը երկար ժամանակ չի բացվել, մտածեցի, որ Պաբլո Մարինը, որն ավելի լավ մարզավիճակում է, կարող է մեզ շատ օգուտ բերել»,- ասել է Ալգուասիլը: