Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի խաղից հետո կարմիր քարտ է ստացել, հայտնում է COPE-ն։
Ավելացված 10-րդ րոպեին երկու ակումբների ներկայացուցիչների միջև բախում է սկսվել։
Մրցավար Սեզար Սոտոն հանդիպման արձանագրության մեջ գրել է, որ ուկրաինացի դարպասապահին կարմիր քարտ է ցույց տվել մրցակցի պահեստայիններին ագրեսիվ կերպով մոտենալու համար։
Լունինն ընդգրկված էր «Արքայական ակումբի» հայտացուցակում, բայց խաղադաշտ դուրս չի եկել։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


