Logo

Ինչու է պատմության մեջ լավագույնը Ջորդանը, ոչ թե Լեբրոնը. Սթոքտոնի կարծիքը

17:30 / 06.08.2025Բասկետբոլ
null

«Յուտա Ջազի» լեգենդար նախկին խաղարկող Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեջ մեծագույն խաղացողը, հաղորդում է Basket News-ը:

Սթոքտոնի խոսքով՝ Ջորդանի խաղը շատ ավելի ազնիվ ու արժանապատիվ էր.

«Ինձ դուր են գալիս այն բասկետբոլիստները, որոնք ասում են. «Եկեք աշխատենք։ Պետք է պարզապես ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ խաղալ, ավելի խելացի լինել», ոչ թե մյուսների պես. «Տեսնեմ, թե որտեղ է «խոտն ավելի կանաչ։ Գնամ այնտեղ, գուցե չեմպիոն դառնամ»։

Ես կարծում եմ՝ այդպես դու արժեզրկում ես քո հաղթանակը։ Դու լեռան գագաթը բարձրանում ես ոչ թե քրտնաջան աշխատանքով, այլ պարզապես ուղղաթիռով»,- ասել է ամերիկացին:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջորդանը վեց անգամ դարձել է NBA-ի չեմպիոն «Չիկագո Բուլզի» կազմում, մինչդեռ Լեբրոն Ջեյմսը՝ 4 անգամ երեք տարբեր ակումբների՝  «Մայամիի», «Քլիվլենդի» ու «Լեյքերսի» կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ