Հայտնի է, թե ինչու «Բարսելոնան» մինչև այժմ պաշտոնապես չի հաստատել «Մանչեսթեր Սիթիից» կիսապաշտպան Ֆերան Տորեսի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելը՝ գրում է Mundo Deportivo-ն:
Ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ, ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել կատալոնական ակումբի համար:
Աղբյուրը պնդում է, որ «Բարսելոնան» տրանսֆերն ավարտին հասցնելու անհրաժեշտ փաստաթղթերը դեռևս չի ստացել «Մանչեսթեր Սիթիից», ու քանի դեռ այդ փաստաթղթերն ակումբի մոտ չեն, գործարքը չի կարող հաստատվել պաշտոնապես:
Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ ակումբները շարունակում են բանակցություններ վարել՝ գործարքի ֆինանսական կողմը, ֆուտբոլիստի պայմանագիրը Լա լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին համապատասխանեցնելու համար:
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» Տորեսին ձեռք բերելու համար վճարելու է 55մլն(+10մլն) եվրո: