Logo

Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 07.12.2021ՍՊՈՐՏ
յոթ վերք եկեղեցի

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Սուրբ Յոթ Վերքը կառուցվել է 1874-1886 թվականների ընթացքում, գտնվում է Գյումրիում։ Այս եկեղեցին է Շիրակի թեմի առաջնորդանիստը։

Անվան մասին. Ինչո՞ւ «Յոթ Վերք»

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, սակայն գրեթե բոլորն էլ այն անվանում են «Յոթ Վերք»: Այս՝ ժողովրդական անվանման խորհուրդը եկեղեցում պահպանվող նկարն է՝ սրբապատկերը. սրբապատկեր, որը, ըստ ավանդության, մագաղաթի վրա արել է Ղուկաս Ավետարանչը: Նկարը խորհրդանշում է Աստվածածմոր յոթ վերքերը: Խաչված Քրիստոսի շուրթերից թռած յոթ բառերը մխրճվում են Մարիամի սիրտը՝ յոթ սուր վերքեր պատճառելով նրան:

Սրբապատկերի յոթ վերքերն են.

Հիսուսի տաճարին հանձնելը

Եգիպտոս փախչելը

տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը

խաչը տանելը

Հիսուսի մահը խաչին

Հիսուսի մարմնի ստանալը

Հիսուսի գերեզման դնելը

S Astvacacin Gyumri 2015 sep pic 16 - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]

Սրբապատկերի զորության մասին

Մարիամ Աստվածածնին իր յոթ վերքերով ավանդաբար պատկերում են հատկապես կաթոլիկները: Նրանք պատկերում են Աստվածամորը թախծոտ և վշտացած դեմքով և յոթ սրեր մխրճված սրտի մեջ:
Այս սրբապատկեր-մագաղաթը 1828 թվականին Գյումրի (այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլ) են բերել հայ գաղթականներն Էրզրումից:

Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսը Յոթվերք սրբապատկերը տանում է Էջմիածին՝ ժողովրդին երաշտից փրկելու համար: Սրբագործ նկարը, արդարացնելով սպասելիքները, Արարատյան դաշտն իրավամբ փրկում է երաշտից: Այդուհետ Յոթվերքը վերադարձվում է Գյումրի և մինչև օրս պահպանվում է եկեղեցում:

Եկեղեցու պատմությունը

Այժմյան եկեղեցու տեղում նախկինում եղել էր մի փայտաշեն մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։ Այս մատուռից սրբապատկերը նախ տեղափոխվել էր նույն քաղաքի մեկ այլ՝ Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը էլ եղել էր Յոթ Վերք։

Սրբ Նշան եկեղեցի - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]
Սուրբ Նշան եկեղեցի

Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքը բավական յուրօրինակ է։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

800px Holy Mother of God Altar - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]

Յոթ Վերքը գործել է անգամ Սովետական Միության տարիներին:

Ինչպես գիտենք, այդ տարիներին Հայաստանում փակվել էին գրեթե բոլոր եկեղեցիները. գործում էր Մայր Տաճարը, նաև՝ Յոթ Վերքը։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկ, որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառ եկեղեցին։

i - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]
Սուրբ Յոթ Վերք եկեղեցի

Եկեղեցին 1988 թվականի երկրաշարժից հետո

1988 թվականի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վար։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում:

surp astvatsatsin or 960x720 - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]

Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախկինում եկեղեցու դիմաց բնակելի շենք կար, որը փլվել էր երկրաշարժի պատճառով. կիսավեր շենքն ամբողջությամբ վերացվել է, դրա արդյունքում եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից, այդպիսով Գյումրու երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում եմ միմյանց։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա