Logo

Ինչու «Ռեալը» կարմիր քարտ չստացավ. «Աթլետիկոյում» տարակուսում են

19:17 / 09.02.2025Ֆուտբոլ
null

«Աթլետիկոյում» տարակուսանք է առաջացրել Մադրիդյան դերբիում (1:1) մրցավար Սեսար Սոտո Գրադոյի որոշումը «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին խաղադաշտից չհեռացնելու վերաբերյալ, հայտնում է As-ը:

Իսպանացին 25-րդ րոպեին կոպիտ է խաղացել Պաբլո Բարիոսի դեմ պայքարում:

Հանրային հարթակներում «Աթլետիկոն» աջակցում է մրցավարներին, սակայն ակումբի ներսում չեն հասկանում, թե ինչու Սեբալյոսը չհեռացվեց խաղադաշտից:

«Աթլետիկոյում» հատուկ նշում են այն հանգամանքը, որ «Ռեալն» ակտիվորեն պահանջում էր պատժել «Էսպանյոլի» դեմ խաղի մրցավարին, որը Կառլոս Ռոմերոյին չէր հեռացրել Կիլիան Մբապեի դեմ կոպիտ սահանկման համար: Բայց նմանատիպ իրավիճակում, երբ կոպիտ էր խաղացել Սեբալյոսը, «Արքայական ակումբը» նույնկերպ չի արձագանքել:

«Կարմրասպիտակները» կարծում են, որ մրցավար Սեսար Սոտո Գրադոյի նկատմամբ հսկայական ճնշում է գործադրվել դերբիին նախորդած օրերի ընթացքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ