Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Ունիվերսիտատեա Կրայովա» – «Նոա» խաղի (1-1) ժամանակ երկու անգամ ստադիոնի լուսավորության մի մասն անջատվել է, գրում է Fanatik.ro-ն:
Առաջին դեպքը եղել է ընդմիջման ժամանակ, իսկ երկրորդը՝ 56-րդ րոպեին: Խաղի մրցավարը կանգնեցրել է մրցավեճը, սակայն հայկական թիմի դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն պնդել է, որ ստադիոնի թերի լուսավորությունն իրեն չի խանգարում:
«Երբ մրցավարը հարցրեց, թե արդյոք տեսանելիության պայմաններն օպտիմա՞լ են՝ հաշվի առնելով, որ ստադիոնը լիարժեք չի լուսավորվում, Ֆայուլուն պնդեց շարունակել խաղը:
Դարպասապահը կարող էր հանգիստ հրաժարվել, քանի որ այդ պահին նրա թիմը զիջում էր հաշվի մեջ: Նման ժեստի համար կոնգոլեզցուն մի քանի վայրկյան ծափահարում էր ամբողջ ստադիոնը»,- գրում ռումինական պարբերականը:
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

