Logo

Ինչո՞ւ․ Դի Կապրիոն հրաժարվել է Մերիլ Սթիփի հետ ինտիմ տեսարանում նկարահանվել

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 15.12.2021ՍՊՈՐՏ
gettyimages 1200624256 640x418 1 - Ինչո՞ւ․ Դի Կապրիոն հրաժարվել է Մերիլ Սթիփի հետ ինտիմ տեսարանում նկարահանվել

Don’t Look Up-ի ռեժիսորը պատմել է, որ Լեոնարդո Դի Կապրիոն հրաժարվել է Մերիլ Սթրիփի հետ մերկ տեսարանում նկարահանվելուց։
Ռեժիսորի խոսքով՝ Դի Կապրիոն շատ է շփոթվել, երբ իմացել է, որ պետք է մերկ տեսարանում նկարահանվի համաշխարհային կինոյի գլխավոր աստղերից մեկի հետ։ Կադրերը պետք է նկարահանվեին դերասանուհուն ծածկող «կրկնակի մարմնի» միջոցով։
«Լեոնարդոն մեծ խնդիրներ ուներ. Նա Մերիլին նայում է ոչ թե որպես գործընկերոջ նկարահանման հրապարակում, այլ որպես կինոյի պատմության գլխավոր աստղերից մեկին։ Նա վերաբերվում է նրան որպես թագուհի», – բացատրել է ռեժիսորը:

Սյուժե

Հիշեցնենք, որ ըստ Netflix-ի Don’t Look Up / «Մի նայիր վերև» կատակերգության սյուժեի, մի գիտնական (Լեոնարդո դի Կապրիո) իմանում է, որ Երկրին աստերոիդ է մոտենում, ինչը կհանգեցնի աղետի: Հերոսը փորձում է զգուշացնել նախագահին՝ Ջենի Օռլեանին (Մերիլ Սթրիփ) հնարավոր աղետի մասին, բայց վերջինը չի ուզում հավատալ:
Ֆիլմում մասնակցել են նաև Ջենիֆեր Լոուրենսը և Թիմոթի Շալամեն։ Պրեմիերան Netflix-ում դեկտեմբերի 24-ին:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա