Logo

Ինչո՞ւ Բրեդ Փիթը չի կարողանում նոր հարաբերություններ սկսել

Հեղինակ
tigran5
00:00 / 10.12.2021ՍՊՈՐՏ
gettyimages 1200624305 640x457 2 - Ինչո՞ւ Բրեդ Փիթը չի կարողանում նոր հարաբերություններ սկսել

Լուրեր են տարածվել այն մասին, թե Բրեդ Փիթն արդեն պատրաստ է նոր հարաբերությունների: Սակայն պապարացիների չափից շատ ուշադրությունը խանգարում է դերասանին կառուցել իր անձնական կյանքը:

«Նա ցանկանում է գտնել այն մեկին, որի կողքին երկար կմնա»,- Us Weekly-ին ասել է ինսայդերներից մեկը: «Խնդիրն այն է, որ նա չի կարող նույնիսկ «ընկերական» սուրճ խմել՝ առանց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելու»:

Աղբյուրը նաև հավելել է, որ Բրեդն այժմ «կենտրոնացած է երեխաների, բարեգործության և աշխատանքի վրա, որոնք նրա գլխավոր առաջնահերթություններն են»:

Հիշեցնենք, որ Փիթն ու Ջոլին բաժանվել են 2016 թվականին ու մինչ օրս թշնամական հարաբերությունների մեջ են: Ըստ ինսայդերների՝ բաժանումից հետո Անջելինան երկար ժամանակ հետաքրքրված չէր հարաբերություններով, քանի որ զբաղված էր իր երեխաներով և կարիերայով: Սակայն այս ամառ լուրեր տարածվեցին դերասանուհու և երգիչ The Weeknd-ի սիրավեպի մասին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա