Logo

Ինչու «Ատլետիկոն» Գրիզմանին չի ընդգրկում մեկնարկային կազմում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:25 / 24.08.2022• ՍՊՈՐՏ
Անտուան Գրիզման

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը թիմի մեկնարկային կազմում չի ընդգրկվում կատալոնական «Բարսելոնայի» հետ կնքած վարձակալական պայմանագրի պատճառով։

Sport.es-ի հաղորդմամբ, եթե ֆուտբոլիստը 50 տոկոս դեպքերում խաղը սկսի մեկնարկային րոպեներից, ապա «Ատլետիկոն» պետք է հավելյալ 40 միլիոն եվրո վճարի կատալոնական ակումբին։

Գրիզմանի ու «Ատլետիկոյի» վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 2 խաղի և երկու անգամ էլ խաղադաշտ մտել հանդիպման 62-րդ րոպեին։ Առաջին տուրում նա գոլով էր աչքի ընկել «Խետաֆեի» դեմ խաղում։

Ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում խաղացել է 2014-2019 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Բարսելոնա»։ Նախորդ տարվա սեպտեմբերին նա վարձավճարով վերադարձել էր «Ատլետիկո»։

Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադի» սան է, որի կազմում խաղացել է 2009-2014 թվականներին։ Նա նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է 101 խաղի, խփել 42 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ