Հայտնի է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու դեպքում Արսեն Զախարյանի աշխատավարձի չափը։
Ըստ «РИА Новости Спорт»-ի՝ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն անգլիական ակումբում կվաստակի տարեկան 1.1 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը 15 միլիոն եվրո կվճարի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Զախարյանի գործակալը հայտնել է, որ բանակցությունները եզրափակիչ փուլում են։
«Դինամոն» ցանկանում է մինչև մրցաշրջանի ավարտը հայ ֆուտբոլիստին պահել թիմում, սակայն «Ազնվականները» ծրագրում են գործարքն ավարտին հասցնել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։