Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Վան Բոմելի գլխավորած «Վոլֆսբուրգը» 3-1 հաշվով պարտության է մատնել «Պրոյսեն Մյունստերին»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հյուրերը երկու գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը՝ ապահովելով հաղթական հաշիվ:
Kicker-ը, սակայն, հայտնում է, որ խաղի ընթացքում «Վոլֆսբուրգը» տեխնիկական սխալ է թույլ տվել, ինչի պատճառով, մեծ հավանականությամբ, դուրս կմնա Գերմանիայի գավաթի խաղարկությունից, իսկ ուղեգիրը բաժին կհասնի «Պրոյսեն Մյունստերին»:
Բանն այն է, որ հիմնական ժամանակում Վան Բոմելը 3 փոխարինում է կատարել, ևս երեք փոխարինում՝ լրացուցիչ ժամանակում: Գերմանիայի գավաթի կանոնակարգով՝ թիմերին այս ընթացքում(համավարակ) թույլատրվում է կատարել առավելագույնը 5 փոխարինում:
102-րդ րոպեին «Վոլֆսբուրգը» մեկի փոխարեն կատարել է կրկնակի փոփոխություն՝ խախտելով սահմանված կարգը:
Հետաքրքիր է, որ ըստ աղբյուրի՝ «Վոլֆսբուրգը» մինչև փոխարինում կատարելը ճշտել է չորրորդ պաշտոնյայից՝ արդյոք կարո՞ղ է կատարել փոփոխությունը: Չորրորդ պաշտոնյայից պատասխան չստանալով՝ ակումբը, ամենայն հավանականությամբ ապավինելով «լռությունը համաձայնության նշան է» բանաձևին, կատարել է փոփոխությունը: Խաղից հետո, սակայն, գլխավոր մրցավարն արձանագրությունում նշել է «Վոլֆսբուրգի»՝ 6-րդ փոփոխությունը կատարելու սխալը:

