Logo

Ինչպես հաղթել, երբ խաղավարտին մնացել է 9 վայրկյան և զիջում ես 4 միավորով. բրուքլինյան օրինակ

10:50 / 05.02.2025• Բասկետբոլ
null

Զարմանալի սցենարով հաղթանակ է գրանցվել NBA-ի կանոնավոր առաջնության «Բրուքլին» – «Հյուսթոն» խաղում:

Հիմնական ժամանակի ավարտից 9,5 վայրկյան առաջ նյույորքցիները հաշվի մեջ զիջում էին 4 միավորով, բայց Կեոն Ջոնսոնը 3-միավորանոց նետում կատարեց: Այնուհետև «Ռոքեթսի» կորցրած գնդակը հասավ Դի Անջելո Ռասելին, որը հաղթական նետում գրանցեց:

«Բրուքլինն» առավելության հասավ 99:97 հաշվով:

Ժորդի Ֆեռնանդեսի թիմը երրորդ անընդմեջ հաղթանակից հետո Արևելյան կոնֆերենցիայում բարձրացել է 12-րդ տեղ:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ