Logo

Ինչպես է փոխվել թենիսը. Բուբլիկի խոսքը Մենշիկին

12:59 / 05.02.2025Թենիս
null

Յակուբ Մենշիկը Ռոտերդամի մրցաշարում Ալեքսանդր Բուբլիկին 6:4, 6:4 հաշվով հաղթելուց հետո պատմել է, թե ցանցի մոտ ինչ է քննարկել ղազախ մրցակցի հետ:

«Նա ասաց, որ նախկինում միայն Անդրեյ Ռուբլյովն էր այդքան ուժեղ հարվածում հետին գծի գոտուց, իսկ հիմա դա անում են բոլոր երիտասարդները: Այժմ նման հարվածի տիրապետելը նորմալ է»,- չեխ թենիսիստի խոսքն է մեջբերում ubitennis-ը:

Ռոտերդամի մրցաշարի 1/8 եզրափակիչում 19-ամյա Մենշիկը կմրցի աշխարհի 8-րդ ռակետ Ալեքս Դե Մինորի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ