Ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին անձնական թիկնապահ ունի ԱՄՆ-ում։ 36-ամյա ֆուտբոլիստի թիկնապահն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին ծառայող է, խաղերի ժամանակ նրան նկատել են նույնիսկ խաղադաշտի եզրային գծի մոտ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսին «Ինտեր Մայամիին» օգնել էր նվաճել ակումբի պատմության առաջին տիտղոսը։ Ամերիկյան ակումբը հաղթել էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկությունում։ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն էլ նվաճել էր կարիերայի 44-րդ տիտղոսը ու դարձել ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը։
«Ինտեր Մայամին» նաև դուրս է եկել US Open Cup մրցաշարի եզրափակից, որտեղ կմրցի Հյուսթոնի «Դինամոյի» հետ։
Կատալոնական «Բարսելոնայի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվողն ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 8 հանդիպում ու խփել 10 գոլ։