Logo

Ինչպես է մարզիչը մոտիվացրել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներին արգենտինացիների դեմ խաղից առաջ (տեսանյութ)

15:07 / 25.11.2022Աշխարհի առաջնություն
null

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի հավաքականի մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել արգենտինացիների դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության C խմբի առաջին տուրի հանդիպման (2-1) մասին:

Խաղից առաջ ու ընդմիջմանը Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարը հանդես է եկել տպավորիչ մոտիվացնող խոսքով։

«Երևի 20 տարի հետո դուք կհիշեք այս աշխարհի առաջնությունը: Փողոցում մարդիկ կկանգնեցնեն ձեզ և կասեն՝ «Ես հիշում եմ այդ խաղը: Հոյակապ էր»:

Չե՞ք զգում, որ կարող եք հաղթել, ո՞չ: Այո, նրանք ազատ են խաղում: Եկեք դա անենք տղաներ, սա աշխարհի առաջնությունն է»:

Ռենարը նաև ընդմիջմանը դիմել է խաղացողներից մեկին այն բանից հետո, երբ նա առաջին խաղակեսում ազատ տարածություններ է տվել արգենտինացիների ավագ և առաջատար Լիոնել Մեսիին:

«Դու դեռ հեռախոսդ հանիր և լուսանկարվիր նրա հետ»:

Հիշեցնենք, որ այդ խաղում արաբական թիմն առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0-1 հաշվով, սակայն ընդմիջումից հետո խփեց երկու գոլ ու սենսացիոն հաղթանակ տարավ չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ