«Արսենալի» պաշտպան Գաբրիելի տունը փորձել են թալանել օգոստոսին:
Աբդերահամ Մյուզ անուն-ազգանունով տղամարդը մեկ այլ կողոպտչի հետ գիշերը հետևել է Գաբրիելին, մտել նրա տուն՝ պահանջելով բրազիլացու մեքենայի բանալիները, ժամացույցը և բջջային հեռախոսն այն ժամանակ, երբ լոնդոնյան թիմի պաշտպանը դուրս է եկել ավտոմեքենայից։
Դատարանում ցուցադրված տեսանկարահանող սարքերի կադրերը հավաստում են, որ թե՛ Մյուզը, թե՛ նրա հանցակիցը, որոնք եղել են դիմակավորված, հարձակվում են Գաբրիելի վրա։ Նրանցից մեկը բեյսբոլի մահակով սպառնացել է բրազիլացուն. խաղացողն ինքնապաշտպանվել է, ինչից հետո հանցագործները դիմել են փախուստի։
Միջադեպի ժամանակ Գաբրիելը ծնկի ծանր վնասվածք էր ստացել, որը թույլ չտվեց նրան մասնակցել Օլիմպիական խաղերին, ինչպես նաև Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային երեք խաղերին:
Հետագայում պարզվել է, որ «Տոտենհեմի» երկրպագու Մյուզը նմանատիպ հարձակման համար նախկինում արդեն ազատազրկման է դատապարտվել 5 տարի ժամկետով:
Հատկանշական է, որ կողոպտիչները չեն իմացել, որ Գաբրիելը ֆուտբոլիստ է, ընդ որում՝ «Արսենալի»։