Իսպանիայի գործող չեմպիոն «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը զբաղվել է տնային գործերով կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում իր թիմի հաղթանակից հետո ստացած հանգստյան օրը:
33-ամյա ֆուտբոլիստը դեն է նետել ոչ պիտանի իրերը, ինչպես նաև արդուկել է հագուստը, իսկ տեսանյութը ներկայացրել է երկրպագուներին:
He's hilarious lmao pic.twitter.com/wD8yjiXdNx
— TK8 🎩👑 (@KroosHardPics) April 6, 2023
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արքայական ակումբը» 4-0 հաշվով «Կամպ Նոուում» հաղթել էր «Բարսելոնային» ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Օսասունայի» հետ: Առաջին խաղում կատալոնական ակումբը «Սանտիագո Բեռնաբեուում» հաղթել էր նվազագույն հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Տոնի Կրոսը մադրիդյան գրանդի կազմում 39 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: