«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արտագնա խաղում ՊՍՎ-ին 7-1 հաշվով հաղթելու մասին, հաղորդում է Sky Sports-ը:
«Մենք խոսել էինք, թե Չեմպիոնների լիգայում որքան կարևոր են տուգանային հրապարակում գործողությունները: Այս խաղը վառ օրինակներից մեկն էր:
Ուրախ եմ տղաների համար, որովհետև նախորդ 2 հանդիպումներում գոլ չէինք խփել, և դա մեծ աղմուկ էր բարձրացրել: Այսօր շատ տպավորիչ գոլեր խփեցինք:
Ֆուտբոլի յուրահատկությունն այն է, որ պետք է կենտրոնանաս քո աշխատանքի վրա, ամբողջ ուժով նվիրվես դրան և տեսնես՝ ինչ կստացվի: Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի»,- ասել իսպանացին:


