Logo

Ինչ պայմանագիր է առաջարկել «Մանչեսթեր Սիթին» Կրիշտիանու Ռոնալդուին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.08.2021ՍՊՈՐՏ
պայմանագիր է առաջարկել Մանչեսթեր Սիթին Կրիշտիանու Ռոնալդուին - Ինչ պայմանագիր է առաջարկել «Մանչեսթեր Սիթին» Կրիշտիանու Ռոնալդուին

«Մանչեսթեր Սիթին» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել է 2 տարվա պայմանագիր:

Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ Պեպ Գվարդիոլայի թիմը պատրաստ է 36-ամյա պորտուգալացուն տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ վճարել:

Ֆաբրիցիո Ռոմանոն էլ գրում է, որ անգլիական ակումբը տրանսֆերի հարցով դեռևս չի դիմել «Յուվենտուսին»: Թուրինյան ակումբը ցանկանում է տրանսֆերից 30 մլն եվրո ստանալ, սակայն «Սիթին» չի ցանկանում այդքան գումար տրամադրել գործարքին:

Ռոնալդուի գործակալն այժմ Թուրինում է ու փորձում է համաձայնության գալ Ռոնալդուի՝ «Յուվենտուսից» հեռանալու հարցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ