Հուլիսի 20-ին կմեկնարկի ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը։ Առաջնության բացման խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվն» ընդունելու է Տոլյատիի «Ակրոնին»։ «Լոկոմոտիվում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Մեկնարկելու է նաև լեհական Էկստրակլասայի նոր մրցաշրջանը։ Հայ երկրպագուների ուշադրության կենտրոնում է լինելու «Պոգոնը», որի կազմում է խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Շեցինը ներմայացնող ակումբն առաջին տուրում մրցելու է «Կորոնայի» դեմ։
Եվրոպական անվանի ակումբներն սկսել են միջմրցաշրջանային հատվածը։ Իտալական «Միլանն» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի և կհանդիպի Վիեննայի «Ռապիդին», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի Գլազգոյի «Ռեյնջերսի» դեմ։
Ընկերական հանդիպումներ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեյնջերս»` 19:00
«Ռապիդ Վիեննա» - «Միլան»` 19:30 (Fast Sports)
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Լոկոմոտիվ Մոսկվա» - «Ակրոն»` 16:00
«Կռիլյա Սովոտով» - «Զենիթ»` 18:30
«Դինամո Մոսկվա» - «Ֆակել»` 21:00
«Ռոստով» - «ԲԿՄԱ Մոսկվա»` 21:00
Լեհաստանի Էկստրակլասա, առաջին տուր
«Պոգոն» - «Կորոնա»` 19:30


