Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ապրիլի 18-ին հայտնի կդառնան կիսաեզրափակիչի առաջին երկու մասնակիցները։
Լոնդոնի «Չելսին» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կընդունի մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալին», իսկ Ա Սերիայի առաջատար «Նապոլին» կհյուրընկալի Իտալիայի չեմպիոն «Միլանին»:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արքայական ակումբը» Մադրիդում հաղթել է 2-0 հաշվով, «Միլանը» սեփական խաղադաշտում առավելության է հասել նվազագույն հաշվով:
«Վիվառո Մեդիայի» հեռուստաալիքները կցուցադրեն երկու հանդիպումները:
- «Չելսի» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 23:00 («Վիվառո Սպորտ»)
- «Միլան» (Իտալիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 23:00 («Վիվառո Սպորտ+»)