Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Լոնդոնի «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի տրանսֆերի խափանման մասին:
«Իմաստ չկա որևէ մեկին մատնանշել: Այստեղ ոչ ոք մեղավոր չէ: Հիմա այդ պատմությունը վերլուծելու ժամանակը չէ:
Հստակ գիտակցում եմ, թե ինչ կարող էր մեզ տալ Պալինյան: Մենք կարճ հայտացուցակ ուննք: Թիմում շատ են հարձակողական ոճի ֆուտբոլիստները, բայց պաշտպանությունում մարդկանց պակաս ենք զգում»,- ZDF-ի եթերում ասել է գերմանացին:
Հիշեցնենք, որ տրանսֆրային պատուհանի վերջին օրը «Բավարիան» պատրաստվում էր 65 միլիոն եվրյով գնել պորտուգալացու տրանսֆերը, բայց «Ֆուլհեմը» չհասցրեց փոխարինող գտնել կիսապաշտպանին և գործարքը չկայացավ: