Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
53-ամյա մասնագետն ակումբին տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանում չի լինելու թիմի գլխավոր մարզիչը: Նա 2018-ից է գլխավորում բասկյան կոլեկտիվը:
Նրա օրոք «Ռեալ Սոսյեդադը» 2020-ին նվաճել է Իսպանիայի գավաթը (1987-ից հետո առաջին անգամ):


