Logo

«Ռեալ Սոսյեդադի» մարզական տնօրեն․ «Զախարյանը խաղաոճով նման է Զիդանին»

22:40 / 31.08.2023Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» մարզական տնօրեն Ռոբերտո Օալբեն Նոբել Առուստամյանի հետ զրույցում խոսել է իսպանական ակումբի նորեկ Արսեն Զախարյանի խաղային որակների մասին։

«Արսենին դժվար է համեմատել որևէ ֆուտբոլիստի հետ։ Նա շատ հավասարակշռված, կենտրոնացած և ֆիզիկական լավ տվյալներով օժտված ֆուտբոլիստ է։ Զախարյանը հիանալի տեխնիկա ունի և կարող է խաղալ խաղադաշտի ցանկացած հատվածում։ Ինձ այդ ամենը շատ է դուր գալիս։

Նրա խաղային որակները մասամբ նման են Զինեդին Զիդանի որակներին։ Արսենը կարողանում է իր գործողություններով խաղին ներդաշնակություն հաղորդել։ Տակտիկապես էլ շատ գրագետ է»,- նշել է 52-ամյա իսպանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ 20-ամյա Արսեն Զախարյանն օգոստոսի 19-ին է պայմանագիր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, որի կազմում Իսպանիայի Լա լիգայում նորամուտը նշել է «Լաս Պալմասի» դեմ երրորդ տուրի խաղում (0-0)։ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար իսպանական ակումբը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամոյին»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա