«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պաշտպանել է թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին ակումբի լեգենդ Ռոյ Քինի կոշտ քննադատությունից, հաղորդում է բրիտանական Goal-ը:
Թեպետ Ամորիմը հաճախ ինքն է քննադատում իր խաղացողներին, մասնագետը ցույց է տվել, որ պատրաստ է պաշտպանել նրանց արտաքին քննադատությունից:
«Լսել եմ դրա մասին և այլ կարծիք ունեմ: Բրունուն իսկապես կարևոր է ակումբում և անձամբ ինձ համար: Դժվարին իրավիճակներում նա լավ է խաղում և ցանկանում է պատասխանատվություն ստանձնել:
Գիտեմ, որ որպես ավագ՝ նա երբեմն ինչ-որ բաներ անում է իր ձեռքով՝ քննադատելով խաղընկերներին, բայց դա մեծ հաշվով պայմանավորված է հիասթափությամբ: Նա ցանկանում է հաղթել, իսկ հիասթափությունը հաղթահարելը երբեմն դժվար է: Ռոյ Քինն իր ժամանակներում մեծ դերակատարում է ունեցել, բայց կարծում եմ, որ իմ կարծիքն ավելի կարևոր է, քան Ռոյ Քինինը, քանի որ ես եմ գլխավոր մարզիչը»,- ասել է Ռուբեն Ամորիմը:
Ավելի վաղ Ռոյ Քիը Stick to Football պոդկաստում ասել է. «Ես տեսնում եմ, որ խաղերի ժամանակ երկրպագուները երգում են Բրունուի համար: Տեսնում եմ այս տղաներին և կարծում եմ, որ նրանք գրողի տարած խաբեբաներ են: Տաղանդը բավարար չէ: Բրունուն տաղանդավոր է, բայց դա բավարար չէ»: