Logo

«Իմ իտալական սերը». Օզիլը հայտնել է, որ կցանականար խաղալ «Յուվենտուսի» կազմում

20:49 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեզութ Օզիլը սոցցանցերում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ կարիերայի ընթացքում կցանկանար խաղալ նաև Թուրինի «Յուվենտուսի» կազմում:

«Հպարտ եմ իմ կարիերայով և այն հրաշալի ակումբներով, որոնց կազմում պատիվ եմ ունեցել խաղալու։ Պակասում է միայն մեկ ակումբ` իմ իտալական սեր «Յուվենտուսը»»,- գրել է Օզիլը։

Մեզութ Օզիլը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2023 թ. մարտին։ Նա 2010-2013 թթ. հանդես է եկել Մադրիդի «Ռեալի», իսկ 2013-2021 թթ.` Լոնդոնի «Արսենալի» կազմում։ Օզիլը Գերմանիայի հավաքականի կազմում 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ