Logo

«Իմ աշակերտն է»․ Լուչեսկուն խոսել է Մխիթարյանի հաջողությունների մասին

20:12 / 03.01.2024Ֆուտբոլ
null

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ռումինացի մասնագետի գլխավորությամբ 2010-2013 թվականներին խաղացել է ուկրաինական ակումբում։

«Ի՞նչ կարող եմ ասել Մխիթարյանի մասին, որը նույնիսկ 34 տարեկանում պահանջված է Եվրոպայում։ Նա իմ աշակերտն է։ Բոլորս ճանաչում ենք այդ խաղացողին, բայց առաջին հերթին նա մեծագույն մարդ է։ Ֆուտբոլային ինտելեկտուալ, որը խոսում է հինգ լեզվով ու շատ խելացի է։ Նա տարբերություն է ստեղծում խաղադաշտում։

Իմ թիմում նա մեկ խաղում վազում էր 12 կմ, շատ արագ է մտավոր ու ֆիզիկական առումով։ Բացի այդ, նա խփում էր շատ գոլեր՝ խաղալով կիսապաշտպանի դիրքում։ Նրա անցած ուղին չի զարմացնում ինձ»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է BSO-ն։

Հիշեցնենք, որ 2012/2013 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը սահմանել էր Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում խփելով 25 գոլ։ «Շախտյորից» հեռանալուց հետո 34-ամյա կիսապաշտպանը խաղացել է նաև Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և իտալական «Ռոմայում», իսկ «Ինտերին» միացել է 2022 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ