UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան զիջում է տիտղոսը և տեղափոխվում է թեթև քաշային կարգ:
«Տոպուրիան կարծում է, որ այս դիվիզիոնում հասել է այն ամենին, ինչին հնարավոր է: Իլյան վստահ է, որ ժառանգություն է թողել այստեղ, սակայն նրա մարմինն այլևս չի կարողանում տանել այս քաշը, այդ պատճառով էլ նա տեղափոխվում է թեթև քաշային կարգ»,- 55-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է ESPN-ը:
UFC 308-ի հիմնական մենամարտում Իլյա Տոպուրիան նոկաուտով հաղթել էր Մաքս Հոլոուեյին:
Ավելի վաղ վրացի մարտիկը հայտարարել էր, որ իրեն մեկ հարված է հարկավոր՝ փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին նոկաուտի ենթարկելու համար:

-48-1.jpg)
