Logo

Իլյա Տոպուրիա. «Ինձ ընդամենը մեկ հարված է հարկավոր Մախաչևին նոկաուտի ենթարկելու համար»

13:29 / 14.02.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան Full Send Podcast-ի յութուբյան ալիքի եթերում վստահություն է հայտնել, որ կարող է նոկաուտի ենթարկել թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին:

«Մախաչևի համեմատ շատ առավելություններ ունեմ, նա շատ լավ է հասկանում դա: Ինձ ընդամենը մեկ դիպուկ հարված է հարկավոր Իսլամին հաղթելու համար: Մախաչևը գիտի, որ հարվածներս հենց այնպես շաղ չեմ տալիս, ես գիտեմ սպասել: Իմ տեխնիկան կատարելության է հասել, հստակ գիտեմ, թե երբ և որտեղ է պետք հարվածել: Բոլորն էլ գիտեն, որ ես կհասնեմ Մախաչևին, իսկ դրանից հետո ամեն ինչ կախված կլինի Աստծուց»,- ասել է Տոպուրիան:

UFC 308-ի հիմնական մենամարտում Իլյա Տոպուրիան նոկաուտով հաղթել էր Մաքս Հոլոուեյին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ