Logo

Իլոն Մասկը Ցուկերբերգի հետ մենամարտ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվել է Իտալիայի իշխանությունների հետ

20:17 / 11.08.2023• Խառը մենամարտեր
null

Ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ մեկ այլ հանրահայտ գործարար Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվել է Իտալիայի իշխանությունների հետ:

«Մենամարտը կազմակերպելու են իմ և Ցուկերբերգի հիմնադրամները (ոչ UFC-ն): Ուղիղ հեռարձակում կլինի այս հարթակում (Twitter) և Meta-ում: Այն ամենը, ինչ կհայտնվի տեսախցիկի կադրում, կպատկերի հին Հռոմը, ժամանակակից ոչինչ: Ես խոսել եմ Իտալիայի վարչապետի ու մշակույթի նախարարի հետ: Մենամարտը կկայանա պատմական ինչ-որ վայրում: 

Այն ամենը, ինչ տեղի կունենա, հարգանքի տուրք է մատուցելու Իտալիայի անցյալին ու ներկային: Ամբողջ հասույթը կուղղվի վետերաններին»,- գրել է Մասկն իր թվիթերյան էջում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իլոն Մասկի ու Մարկ Ցուկերբերգի մենամարտը կարող է անցկացվել հռոմեական Կոլիզեումում, որը երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ