Logo

Իլոն Մասկ. «Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտը կարող է կայանալ Կոլիզեյում»

11:51 / 30.06.2023Խառը մենամարտեր
null

Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի հիմնադիր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իր հայրենակից, Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտը կարող է կայանալ Կոլիզեյում:

«Հնարավորություն կա, որ մենամարտը կկայանա Կոլիզեյում»,- Twitter-ում գրել է Մասկը՝ տեղադրելով նաև Monty Python's Life of Brian կատակերգական ֆիլմի մի հատվածի հղումը և վերնագրել՝ «Ես պետք է աշխատեմ իմ տոկունության վրա»:

TMZ Sports-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մշակույթի նախարարը կապ է հաստատել Ցուկերբերգի հետ և առաջարկել մենամարտն անցկացնել Կոլիզեյում:

Ցուկերբերգի ներկայացուցիչներն արդեն այդ մասին քննարկել են UFC-ի նախագահ Դանա Ուայթի հետ, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել կազմակերպել մենամարտը և կապ հաստատել Իտալիայի կառավարության հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ