Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը գոլային փոխանցում է կատարել «Գրանադայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի խաղում (3-3)։ Դա 33-ամյա ֆուտբոլիստի 10-րդ ասիստն էր ընթացիկ մրցաշրջանում։
Squawka-ի համաձայն՝ Գյունդողանը կարիերայում առաջին անգամ է 10 գոլային փոխանցում կատարում մեկ մրցաշրջանի ընթացքում։
Մինչև այս գոլային փոխանցումների քանակով նրա լավագույն արդյունքը եղել էր 2018/19 մրցաշրջանում, երբ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղընկերներին օգնել էր աչքի ընկնեն 8 անգամ։
Հիշեցնենք, որ ակումբային կարիերայում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղացել է նաև «Նյուրնբերգում», Դորտմունդի «Բորուսիայում» և «Մանչեսթեր Սիթիում», իսկ «Բարսելոնային» միացել է 2023թ․ ամռանը։


